Հանրագիտարան

Բալիստիկա

Ձգաբանությունը (բալիստիկա) (ռուս. баллистика) գիտություն է հրթիռների, հրետանային արկերի, ավիառումբերի, գնդակների, ականների, որպես ազատ նետված մարմինների, շարժման մասին։

Այն բաժանվում է ներքին և արտաքին ձգաբանության։

Ներքին ձգաբանությունն ուսումնասիրում է վառոդային գազերի ազդեցությամբ արկերի շարժումը փողանցքում։ Նրա հիմնական բաժիններն են՝ հրաստատիկան, հրադինամիկան, զենքի ձգաբանական նախագծումը, ինչպես նաև վառոդային հրթիռների միջանկյալ և ներքին ձգաբանությունը։

Արտաքին ձգաբանությունն ուսումնասիրում է արկերի շարժումը փողանցքի և դրանից արտածվող վառոդային գազերի հետ նրանց փոխազդեցության դադարեցումից հետո։ Արտաքին ձգաբանության հիմնական բաժիններն են՝ թռիչքի ընթացքում արկի վրա ազդող ուժերի և մոմենտների ուսումնասիրումը, հետագծի տարրերի հաշվարկի համար արկի շարժման ուսումնասիրումը, ինչպես նաև նրա կայունության և ցրման որոշումը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: