Առողջապահություն

Քանի ժամ է պետք աշխատել

Դուք աշխատում եք օրական 9-11 ժամ, օրեր շարունակ չարչարվում եք նույն նախագծի վրա և հետո զարմանում, թե ինչպես պատահեց, որ այն ժամանակին չե՞ք հանձնել, խառնաշփոթը Ձեր սովորական հոգեվիճա՞կն է, hետևաբար Ձեզ ոչ թե հարկավոր, այլ պարզապես անհրաժեշտ են ընդմիջումները:
Թող պարադոքսալ չհնչի, սակայն որքան հաճախ եք հանգստանում, այնքան ավելի արդյունավետ եք աշխատում:
 
Շվեյցարացի վիճակագիրները պարզել են`   ամենից քիչ աշխատում են Արևմտյան Եվրոպայում, ամենից շատ`   ասիական երկրներում:
 
- Փարիզի բնակիչներն աշխատում են շաբաթական 35 ժամ, այսինքն`   տարեկան 1480 ժամ,
 
- Լոնդոնում բնակվողներն աշխատում են տարեկան 1782 ժամ,
 
- Լյուքսեմբուրգի բնակիչներն աշխատավայրում են անցկացնում տարեկան 1725 ժամ,
 
- Սեուլում աշխատանքային շաբաթը կազմում է 50,2 ժամ, իսկ աշխատանքային տարին 2317 ժամ է,
 
- Սեուլին են հետևում Մումբայը, Տայբեյը և Դելին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: