Առողջապահություն

Ինչ անել, որ անկողինը սիրելի դառնա փոքրիկի համար

Անկողնու մեջ փոքրիկներն անցկացնում են օրական 10-12 ժամ, նորածինները՝ ամբողջ 20 ժամ: Միայն թե շատ հաճախ երեխաները հրաժարվում են քնել կամ էլ չեն ցանկանում քնել միայնակ: Ինչ կարելի է անել, որպեսզի անկողինը սիրելի դառնա փոքրիկի համար:
Մինչև 3 տարեկան երեխայի համար ամենակարևորը մայրիկն է, այլ ոչ թե հետաքրքիր մահճակալը: Իսկ 3 տարեկանից հետո երեխայի ամենասիրելի խաղերից են դառնում դերային խաղերը՝ աղջիկներն սկսում են պատկերացնել իրենց արքայադուստրերի, տղաները՝ ծովահենների կամ հերոսների դերերում:
 
Եվ այդ կերպարներին համապատասխանող ինքնատիպ մահճակալները կարող են փոխել յուրաքանչյուր փոքրիկի կյանքը: Իրենց ինքնատիպությունով հանդերձ՝ նրանք նաև ունեն Լրացուցիչ նպաստավոր գործառույթներ՝ հաճախ ծառայելով որպես մանկական սենյակի անհրաժեշտ պարագաների պահարան:
 
Մանկական մահճակալները կարող են լինել մեծ փափուկ խաղալիքների տեսքով, որոնք երեխայի սենյակում ջերմություն ու հարմարավետություն կստեղծեն: Իսկ տղաներին, որոնք, ինչպես բոլորին է հայտնի, մեքենաների սիրահարներ են, կհավանեն նաև մեքենաների տեսքով մանկական մահճակալներ:
 
Նրանք էլ արկածային ու ճամփորդական տրամադրություն կհաղորդնեն սենյակին: Այս մահճակալներն ասես իրական ավտոմեքենաներ լինեն՝ ամենատարբեր ոճերի ու ձևերի, և մայրիկներն ու հայրիկները կարող են ընտրել հենց այն տարբերակը, որը դուր կգա իրենց փոքրիկին:
 
Մեքենա-մահճակալների շնորհիվ մայրիկներն ավելի հեշտ կքնեցնեն իրենց երեխաներին և այլևս ստիպված չեն լինի երկար համոզել: Չէ՞ որ քնելն արդեն խաղի կնմանվի երեխայի համար, և անկողինն առանց որևէ ջանքի կկանչի փոքրիկին՝ խոստանալով նրան հեքիաթային արկածներ երազների աշխարհում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: