Առողջապահություն

Գազավորված ըմպելիքն ազդում է ուղեղի սպիտակուցների վրա

Գազավորված ըմպելիքի երկարատև և կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել ուղեղի զգալի փոփոխությունների: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ըմպելիքներն ազդում են ուղեղի սպիտակուցների վրա: Հենց այդ փոփոխություններն են, որ հայտնաբերվում են այնպիսի հիվանդությունների առկայության ժամանակ, ինչպիսիք են ուղեղի չարորակ ուռուցքները, Ալցհայմերի հիվանդությունը և այլն:
Փորձագետ Ջեյն Ֆրանկլինը հավաստիացնում է, որ արևմտյան երկրներում գազավորված ըմպելիքների օգտագործումը հասել է այն մակարդակի, որ օրվա մեջ անհրաժեշտ կալորիաների մեծ մասը մարդիկ ստանում են հենց գազավորված ըմպելիքներից, ինչն այդքան էլ ցանկալի չէ: Նա խորհուրդ է տալիս ծարավի դեպքում սովորական ջուր խմել, ինչը շատ ավելի նախընտրելի է և օգտակար:
 
Սրտի նոպաները, շաքարային դիաբետը, ավելցուկային քաշը, ոսկրերի փխրունությունը, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ինչպես նաև մկանային թուլությունն այն խանգարումներն են, որոնք առաջանում են գազավորված ըմպելիքի չարաշահման հետևանքով: Հարկ է նշել, որ այժմ այդ ցուցակը համալրվել է ևս մեկ խանգարմամբ, որն արտահայտվում է ուղեղի տարբեր ախտահարումներով:
 
Սիդնեյի համալսարանի փորձագետ Ֆրանկլինը համեմատել է առնետների երկու խմբի, որոնցից առաջինի դեպքում օգտագործվել է բացառապես գազավորված ըմպելիք, իսկ երկրորդի դեպքում`   ջուր: Փորձը տևել է ընդամենը է մեկ ամիս: Առնետների վրա կատարված հետազոտության արդյունքները բավականին մտահոգիչ են. ֆիզիկապես հիպերակտիվ լինելուց բացի, գազավորված քաղցր ըմպելիքով սնված առնետների մոտ նկատվել է ուղեղի մոտ 300 սպիտակուցի փոփոխություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: