Հանրագիտարան

Թողարկվել է Windows 1.0-ը

1985թ. նոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկեց աշխարհի ամենաճանաչված օպերացիոն համակարգը՝ Windows-ի առաջին տարբերակը:
Windows 1.0-ը փաստացիորեն չի եղել օպերացիոն համակարգ, այլ եղել է գրաֆիկական «ինտերֆեյս»՝ գործարկվող MS-DOS-ից: Այս կարգավիճակը պահպանվել է մինչև 1995թ.-ը՝ Windows 95-ի պաշտոնական թողարկումը:
 
Windows 1.0-ն առաջին ինտերֆեյսը չէր, որը թույլ էր տալիս աշխատել գրաֆիկական միջավայրում: Օրինակ`   Microsoft-ը որոշ ժամանակ Windows-ի հետ զուգահեռ աշխատում էր նաև IBM-ի հետ OS/2 համակարգի շուրջ:
 
Windows օպերացիոն համակարգը մեծ ճանաչում ձեռք բերեց 3-րդ տարբերակի թողարկումից հետո`   1990թ.-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: