Հանրագիտարան

Mickey Mouse-ն առաջին անգամ ներկայացվեց աշխարհին

1928 թվականի նոյեմբերի 18-ին «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմում առաջին անգամ աշխարհին ներկայացավ ամերիկյան մուլտֆիլմի ամենահայտնի կերպարներից մեկը`   Mickey Mouse-ը:
Միկին համարվում է ոչ միայ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության խորհրդանիշներից մեկը, այլև ամերիկյան փոփ արվեստի խորհրդանիշը: Մուլտֆիլմային կերպար մկնիկին նկարել է ընկերության ղեկավար Ուոլթ Դիսնեյի գործընկեր Աբ Այվերքսը:
 
Գրեթե 20 տարի Դիսնեյն ինքն էր հնչյունավորում Միկի մկնիկին, սակայն ծխելու հետևանքով նրա մոտ խրոնիկ հազ է առաջանում, ինչն էլ խանգարում է շարունակել հնչյունավորումը:
 
1947թ.-ից այդ գործն ստանձնում է Ջիմմի Մակդոնալդը, իսկ արդեն 1977-2009թթ. Միկին խոսում է Ուեն Օլվայնի ձայնով: Մեր օրերում Միկի մկնիկը հայտնվում է ոչ միայն մուլտֆիլմերում, այլև կոմիքսներում, վիդեոխաղերում, զվարճալի նախագծերում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: