Հանրագիտարան

Ռազմական բուժաշխատողի օր

Նոյեմբերի 18-ին նշվում է Ռազմական բուժաշխատողի օրը: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը կազմավորվել է 1992 թ.-ին: Տարիների ընթացքում կառույցն առաջընթաց է արձանագրել:
Մեծ է ռազմական բուժաշխատողի դերը հատկապես պատերազմական ժամանակաշրջանում: Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ կամավորներ մեկնեցին ռազմաճակատ:
 
Նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ունեին տարրական գիտելիքներ բուժօգնության բնագավառում, բայց դա չխանգարեց նրանց`   լինելու մեր ազատամարտիկների կողքին և ճիշտ ժամանակին ճիշտ գործողությունների շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել:

Տարեցտարի բարելավվում են ռազմական հոսպիտալների ու ամբուլատորիաների շենքային պայմանները, դրանց 84 տոկոսն արդեն վերանորգվել է և համալրվել անհրաժեշտ բուժսարքավորումներով ու որակյալ մասնագետներով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: