Հանրագիտարան

Երեխաների տոն (Ճապոնիա)

Նոյեմբերի 15-ին Ճապոնիայում կարելի է հանդիպել գեղեցիկ, վառ ազգային տարազներով երեխաների, որոնք իրենց ծնողների և բարեկամների հետ շտապում են մոտակա տաճար: Այդ օրը նշվում է ճապոնական հինավուրց Սիտի Հո Սան տոնը:
«Սիտի Հո Սան»-ը բառացիորեն թարգմանվում է հետևյալ կերպ՝ «Սիտի»՝ յոթ, «Հո»՝ հինգ, «Սան»՝ երեք: Այս տոնը, որն ունի մոտ 300 տարվա պատմություն, կարելի է համարել ընթացիկ տարում 3, 5 և 7 տարեկան դարձած բոլոր երեխաների օրը:
 
Այս թվերը Ճապոնիայում հնուց համարվել են կախարդական, իսկ այդ թվերին համապատասխանող տարիքները՝ կարևորագույն և վճռական փուլեր:
 
Օրվա հանդիսավոր արարողությունը տաճար այցելությունն է: Ծնողներն իրենց երեխաներին տանում են տաճար, շնորհակալություն հայտնում, որ երեխաներն առողջ են և երջանիկ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: