Առողջապահություն

Ինչպես պայքարել անվճռականության դեմ

Անվճռականությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է վստահել սեփական զգացողություններին և հիշել՝ երբեմն կարևորն այն չէ, թե ինչ ենք անում, այլ այն, թե ինչպես ենք դա անում:
Տարբերակները ճիշտ են
 
Երբեմն մեզ թվում է, որ ճիշտ որոշում կայացնելը կյանքի և մահվան հարց է: Մենք մտածում ենք, որ ընտրության տարբերակներից մեկը ճիշտ է, մյուսը՝ սխալ: Շատ հաճախ դա մոլորություն է: Կարևորն այն է, թե ինչպես ենք օգտագործում մեր ընտրությունը:
 
Օրինակ՝ դուք պետք է ընտրեք, թե ուր գնաք երեկոյան: Քանի դեռ դրական եք տրամադրված, ուր էլ գնաք, կլինի ուրախ: Եթե մտածեք, որ որոշումն այնքան էլ ճիշտ չէ, ապա բավարարված չեք լինի, նույնիսկ եթե կատարեք ճիշտ ընտրություն:
 
Աշխատեք ինքնավստահության վրա
 
Անվստահությունը հաճախ առաջանում է նրանից, որ մենք կասկածի տակ ենք դնում մեր ընդունակությունները: Օրինակ՝ ցանկանում եք միանալ սպորտային թիմին, բայց վստահ չեք, որ խաղում եք բավական լավ:
 
Դուք սկսում եք կռվել ձեզ հետ: Այդպիսի իրավիճակում պետք չէ անհանգստանալ հնարավոր սահմանափակումների համար: Եթե անտեսեք Ձեր ավելորդ անհանգստությունը, ավելի հեշտ կլինի անել նոր ընտրություն:
 
Մի´ մտահոգվեք նրա համար, որ ուրիշները ձեզանից այլ արարքներ են սպասում: Բոլորս հանդիպել ենք նման իրավիճակի՝ ինտուիցիան հուշում է՝ ինչպես վարվել, բայց մենք սկսում ենք մտահոգվել, թե ուրիշներն ինչ կասեն:
 
Կարելի է լսել բոլոր խորհուրդները, բայց եթե զգում եք, որ ձեր որոշումը ճիշտ է, վարվեք, ինչպես ցանկանում եք: Հասարակության կարծիքին չափից ավելի նշանակություն մի տվեք. դա ձեր իսկ կյանքն է:
 
Խոսեք ընկերոջ հետ
 
Լինում է, որ անվճռականությունն աճում է ու աճում, և հնարավոր չէ ինքնուրույն ընտրություն կատարել: Այս դեպքում կարող եք խոսել մտերիմ ընկերոջ հետ: Մի´ խնդրեք նրանից որոշումներ կայացնել Ձեր փոխարեն:
 
Դրա փոխարեն մանրամասն նկարագրեք իրավիճակը: Երբ դուք հարցին նայում եք այլ տեսանկյունից, առավել հեշտ է լինում որոշում կայացնելը: Եղե՛ք վճռական, և ամեն ինչ լավ կլինի:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: