Առողջապահություն

Խնձորի հյութն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը

Գիտնականները հաստատել են, որ խնձորի արժեքավորությունն օրգանիզմի համար դրանում մեծ քանակությամբ հակաօքսիդանտների պարունակությունն է, որոնք ավելորդ նյութերը դուրս են բերում օրգանիզմից: Ամեն օր «երիտասարդության խնձորը» երաշխավորում է ծերության դիմակայություն:
Խնձորի կիրառման արդյունավետությունը պայմանավորված է երիտասարդացնող որակներով, սրտանոթային համակարգի խնդիրների լուծմամբ, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարով:
 
Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղևը, և մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը նույնիսկ երկար ժամանակ պահելու դեպքում չի կորցնում իր բուժիչ հատկությունները: Այս միրգն ազդում է արյան վրա ու ավելացնում դրանում հեմոգլոբինի մակարդակը: Այն ամրացնում է սրտանոթային համակարգը, դրական է ազդում ուղեղի գործունեության վրա:
 
Դրանում առկա վիտամինները՝ В1, В2, РР, Е, օգնում են հեռացնել հոգնածությունն ու սթրեսը: Խնձորում առկա է կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, որոնք պաշտպանում են ճառագայթումից: Խնձորի 6 կորիզը կարող է փոխարինել մարդու համար օրվա ընթացքում անհրաժեշտ յոդի չափաբաժնին:
 
Շատ օգտակար է նաև խնձորի հյութը, հատկապես՝ հիպերտոնիկ հիվանդների համար, քանի որ կարող է նվազեցնել արյան ճնշումը: Այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղը: Օգնում է սննդային թունավորումների ժամանակ, նպաստում է նյութափոխանակությանն ու այդ կերպ լուծում է ավելորդ քաշի խնդիրը:
 
Խնձորի հաճախակի օգտագործման վերաբերյալ դիետոլոգների կարծիքն այն է, որ միրգը գրեթե 30 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Սակայն կան նաև հակացուցումներ: Դա վերաբերվում է ստամոքսի խոց ունեցողներին: Այդ դեպքում հնարավոր է թթուն բացասաբար ազդի ստամոքսի պատերի վրա, ուստի խորհուրդ է տրվում մի քանի օրվա ընթացքում միայն մեկ խնձոր ուտել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: