Առողջապահություն

Ինչպես գլուխ հանել ժամացույցի սլաքներից

Մայրիկներն ու հայրիկները կարող են հեշտությամբ օգնել իրենց փոքրիկին և ժամացույցի սլաքներից գլուխ հանելը դարձնել ուրախ ու հետաքրքիր խաղ նրանց համար: Չկա որևէ հատուկ ցուցում, թե երբ է պետք սովորեցնել երեխային օգտվել ժամացույցից: Կարևորն այն է, որ երեխան արդեն որոշակի պատկերացում ունենա ու հասկանա, թե ինչ է թվերի աշխարհը: Նա պետք է ոչ միայն բարձրաձայն հաշվել կարողանա, այլև ճանաչի և տարբերի թվերի տեսքը:
Երեխան ավելի արագ կսովորի ժամացույցից օգտվել, եթե նրա ժամացույցը լինի մեծ, պայծառ թվերով: Այդպես նա ավելի արագ կհիշի թվերի դասավորությունը: Մասնագիտացված խանութներում մանկական ժամացույցների մեծ ընտրություն կա թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար:
 
Եթե որոշել եք երեխայի համար ոչ թե ձեռքի, այլ պատի ժամացույց գնել, ապա դրեք կամ կախեք այն որևէ երևացող տեղում՝ այնտեղ, ուր երեխան անց է կացնում իր օրվա մեծ մասը: Հաճախակի երեխայի ուշադրությունն ուղղեք ժամացույցի վրա: Օրինակ՝ պատմեք նրան, թե երբ եք արթնացել, երբ պետք է գնաք ճաշելու և երբ կարելի է իջնել բակ խաղալու:
 
Բացատրեք երեխային, որ օրը որոշակի թվով ժամերից է բաղկացած: Իսկ ժամացույցի սլաքը մեկ օրվա ընթացքում հասցնում է երկու շրջապտույտ կատարել ժամացույցի շրջանակում: Փորձեք նրա հետ Ձեր գործերը կարգավորել ժամացույցի օգնությամբ: Օրինակ՝ մինչև երկար սլաքը տեղաշարժվի 3 թվից 7-ը, պետք է ավարտել նախաճաշիկը:
 
Հիմա ժամանակն է բացատրելու վայրկյանները, րոպեները և ժամերը ցույց տվող սլաքների կապը: Պատմեք նրան, որ րոպեները ցույց տվող սլաքը կկատարի մեկ փոքրիկ քայլ այն ժամանակ, երբ վայրկյանները ցույց տվող սլաքը մեկ լրիվ պտույտ կատարի: Նույն կերպ կտեղաշարժվի նաև ժամերը ցույց տվող սլաքը, երբ իր պտույտն ավարտի րոպեներ ցույց տվողը:
 
Ամենամեծ հարցը, որ տանջում է երեխաներին, սա է՝ «Ինչո՞ւ է սլաքը գտնվում օրինակ՝ 4 թվի վրա, բայց մենք այդ դեպքում ասում ենք 20 րոպե կամ վայրկյան»: Այդ դժվարությունը հաղթահարելու համար փոքրիկ թղթի կտորներ ամրացրեք ժամացույց թվերի կողքին, որոնց վրա գրված կլինի «5»-ը նշանակում է 25 րոպե, «6»-ը՝ 30 րոպե և այլն:
 
Այս դեպքում պետք է հենց երեխայի հիշողության վրա հիմնվել, և շատ շուտով նա կսովորի նաև այդ օրինաչափությունը: Դե իսկ ժամացույցի սլաքների մասին հեքիաթն էլ միայն կհեշտացնի Ձեր և Ձեր փոքրիկների գործը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: