Հանրագիտարան

Վուպի Գոլդբերգ

1955 թվականի նոյեմբերի 13-ին ծնվել է դերասանուհի Վուպի Գոլդբերգը: Նա ծնվել է Նյու Յորքում՝ աղքատ ընտանիքում: Իսկական անունը Քերին Ջոնսոն է: Կեղծանունն ընտրել է իր մանկության կերպարներից մեկից`  "Whoopee cushion"-ից:
Նրա դերասանական տաղանդը դրսևորվել է դեռ մանուկ հասակից: 8 տարեկանից նա խաղացել է մանկական թատրոնում: 
 
Երկար տարիներ Վուպին մոռացել է իր դերասանական տաղանդի մասին և աշխատել որպես գիշերային պահակ: 1974 թվականին նրան հրավիրում են Սան Դիեգո`   նոր թատրոնի խմբում աշխատելու:
 
Կինոյում նա առաջին դերը խաղացել է Սթիվեն Սփիլբերգի "The Color Purple" ֆիլմում 1985 թվականին: Գլխավոր դերը հիանալի կերպով ներկայացնելու համար արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի և «Օսկար»-ի: Երկրորդ դերը "Ghost" ֆիլմում էր:
 
Նա խաղում է ամենատարբեր ժանրերում`   կատակերգություններում, դետեկտիվներում, ֆանտաստիկ ֆիլմերի ժանրում և այլն: Ընդհանուր առմամբ ավելի քան 100 դերակատարում է ունեցել կինոյում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: