Հանրագիտարան

Գիտության համաշխարհային օր

Նոյեմբերի 10-ին նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը և նպատակը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է: Գիտությանը օր նվիրելու առաջարկով ներկայացել են 1999թ.-ին Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ:
Գիտաժողովի ընթացքում կարծիք է հնչել, որի համաձայն՝ անհրաժեշտ է ավելի սերտացնել գիտության և հասարակության միջև շփումը:
 
2001թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր:
 
Առավել լայն մասշտաբով օրն առաջին անգամ նշվել է 2002թ.-ի նոյեմբերի 10-ին, որից հետո այն նշվում է ողջ աշխարհում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: