Հանրագիտարան

ՈւՀԱ-ի (КВН) միջազգային օր

Նոյեմբերի 8-ն Ուրախների և հնարամիտների ակումբի միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 2001թ.-ի նոյեմբերի 8-ին: Գաղափարն Ալեքսանդր Մասլիկովինն է՝ ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահինը:
ՈւՀԱ-ի նախատիպը լրագրող Սերգեյ Մուրադովի կազմակերպած «Ուրախ հարցերի երեկո» հաղորդումն էր, որն էլ ստեղծվել էր չեխական «Գուշակի՛ր, գուշակի՛ր, գուշակ» հաղորդման նմանությամբ:
 
Նոյեմբերի 8-ն ընտրվել է այն պատճառով, որ 1961թ.-ի նոյեմբերի 8-ին եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի առաջին հաղորդումը:
 
ՈՒՀԱ-ի միջազգային առաջնություններում բազմիցս ներկայացել են եկել հայկական թիմեր, որոնք հիմնականում առաջատար հորիզոնականներ են զբաղեցրել:
 
2013թ.-ին լրացավ Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: