Առողջապահություն

Թվային դարաշրջանի հիվանդությունները

Բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում սարքավորումներով և համացանցով պայմանավորված հիվանդությունների մասին: Օրինակ՝ կեղծ հեռախոսազանգի սինդրոմ՝ այս դեպքում մարդը ձայնային խաբկանքներ է ունենում, նրան թվում է, թե հեռախոսը գրպանում զանգում կամ թրթռում է՝ չնայած իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում: Ի դեպ, նոմոֆոբիան առանց բջջային հեռախոսի մնալու վախն է:
"Facebook"-ընկճախտ՝ մարդն ընկճախտի մեջ է ընկնում սոցցանցերում փոխհարաբերությունների կամ դրանց բացակայության պատճառով: Որքան շատ են մարդիկ ժամանակ անցկացնում "Facebook"-ում, այնքան վատ են տրամադրվում իրենց անձնական կյանքի նկատմամբ:
 
Համացանցային կախվածության դեպքում մարդը մշտապես ցանկություն է ունենում հասանելիություն ունենալ: Առցանց խաղերից կախվածություն՝ սա առաջացնում է ընկճախտ և կարող է հանգեցնել նույնիսկ ինքնասպանության:
 
Կիբերխոնդրիա`   մարդը կարծում է, թե ունի մի քանի հիվանդություն, որոնց մասին կարդացել է համացանցում: "Google"-ի էֆեկտ`   մարդը վստահ է, որ գիտելիքներն իրեն պետք չեն, քանի որ ցանկացած տեղեկություն կարելի է գտնել համացանցում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: