Առողջապահություն

Կաթի հիմքով պատրաստված դեղանյութ ընդդեմ քաղցկեղի

Գիտնականներն ստեղծել են քաղցկեղի դեմ դեղորայք կրծքի կաթի բաղադրության մեջ ներառվող սպիտակուցի հիմքի վրա: Ներկայումս այն նախահիվանդանոցային փորձարկումների փուլում է:
Մարդկային կաթի բաղադրության հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակուցներից լակտապտինը պարունակում է պեպտիդ, որն ազդում է քաղցկեղային բջիջների վրա՝ վնաս չհասցնելով առողջությանը: 
 
Տվյալ սպիտակուցի հիման վրա գիտնականներն ստեղծել են գենետիկ կառուցվածք՝ այդ կերպ զարգացնելով վերջինիս բնական հատկությունները:
 
Դեղորայքը փորձարկվել է մկների վրա: Փորձարկումը ցույց է տվել, որ թոքերի և լյարդի մեջ մետաստազներ առաջացնող ուռուցքների պարագայում այն արդունավետ է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: