Առողջապահություն

Գազավորված քաղցր ըմպելիքները՝ վաղ ծերացման պատճառ

Սան Ֆրանցիսկոսյի կալիֆորնիական համալսարանի մի խումբ գիտնականների կատարած հետազոտության համաձայն՝ գազավորված քաղցր ըմպելիքների և բջիջների ծերացման միջև առկա է որոշակի կապ: Քրոմոսոմների վերջույթները չորացումից պաշտպանող տելոմերները, որոնք բջջի յուրաքանչյուր բաժանման ժամանակ կրճատվում են, ավելի կարճ են եղել կանոնավոր կերպով մեծ քանակությամբ քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործող մարդկանց մոտ:

Տելոմերների երկարությունը բջիջների բաժանման յուրօրինակ հաշվիչ է: Որքան այն կարճ է, այնքան մեծ թվով բաժանում է տեղի ունեցել նրա նախորդ բջջի ծնվելու պահից: Այդպիսով, ԴՆԹ-ի այդ հատվածի երկարությունն անմիջականորեն պայմանավորված է մարդու կենսաբանական տարիքով և ծերացման գործոններից մեկն է:

 

Գիտնականները բջջային ծերացման տարբեր կողմերի վրա գազավորված քաղցր ըմպելիքների ազդեցությունն ուսումնասիրել են 20-ից մինչև 60 տարեկան, շաքարախտ կամ սիրտ-անոթային հիվանդություններ չունեցող 5.309 կամավորի մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
 
Պարզվել է, որ ամեն օր շուրջ 2.5 բաժակ գազավորված քաղցր ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է տելոմերների արագ կրճատմանը և լրացուցիչ 4.6 տարով կենսաբանական տարիքի ավելացմանը:
 
Աղբյուրը՝ Med.news.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: