Առողջապահություն

Սխտոր ուտելու ևս մեկ հիմնավոր պատճառ

Գիտնականները բացահայտել են, որ սխտորի հաճախակի օգտագործումը 44%-ով նվազեցնում է թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր մարդկանց մոտ ախտորոշվում է թոքերի քաղցկեղ, իսկ այն համարվում է ամենավտանգավոր հիվանդություններից մեկը:
Դեպքերի գրեթե 80%-ը պայմանավորված է ծխելու վնասակար սովորությամբ: Ըստ վիճակագրության`   հիվանդների տասից միայն մեկ տոկոսն է ախտորոշումից հետո ապրում հինգ տարի: Չինացի գիտնականները, ցանկանալով ուսումնասիրել թոքերի քաղցկեղի և սխտորի օգտագործման միջև եղած կապը, համեմատել են փորձարկվողների երկու խմբի`   առողջ կամավորների (4500 մարդ) և քաղցկեղով հիվանդների (1424 հիվանդ):
 
Հետազոտվողները մասնակցել են հարցմանը  իրենց խոհանոցային նախապատվությունների ու կենսակերպի բացահայտման նպատակով: Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում առվազն երկու անգամ հում սխտոր օգտագործող մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը բավականին նվազել է (44%-ով): Հայտնի չէ՝ արդյո՞ք եփված սխտորն ունի նման հատկանիշներ: Հայտնի չէ նաև, թե որ բաղադրիչի շնորհիվ սխտորն ունի հակաուռուցքային նման հատկություն:
 
Գիտնականները ենթադրում են, որ պատճառը սխտորի բաղադրության մեջ մտնող ալիցինն է, որն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ: Ամեն դեպքում, օգտագործեք սխտոր և մի վախեցեք վերջինիս տհաճ հոտից, քանզի այն հեշտությամբ կարելի է անցկացնել մեկ բաժակ կաթի օգնությամբ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: