Առողջապահություն

Առանց լուրջ հիմքերի չի կարելի նշիկները հեռացնել

Նշիկները հեռացնելու որոշումը, իհարկե, հիվանդն ինքն է կայացնում`   հաշվի առնելով քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտական տեսակետը: Մարդու օրգանիզմում ավելորդ օրգաններ չկան. նշիկները ևս կարևոր գործառույթ են իրականացնում: Նշիկներն ունեն արյան արտադրման և պաշտպանական ֆունկցիաներ:
Նրանք մասնակցում են դիմադրողականության ամրացմանը`   արտադրելով պաթոգեն վիրուսների և միկրոբների դեմ պայքարող մասնիկներ:
 
Հետևաբար նշիկները շատ կարևոր են իմունային համակարգի համար, այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում դրանք հեռացնել առանց լուրջ պատճառի: 
 
Նշիկները հեռացնելուց հետո օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիան կտրուկ ընկնում է, և վարակները շատ ավելի հեշտությամբ են ներթափանցում օրգանիզմ:
 
Նշիկների հաճախակի հանդիպող հիվանդություններից սուր և քրոնիկ տանզիլիտը կարող է լուրջ բարդույթներ առաջացնել: Ծայրահեղ դեպքերում վիրահատական միջամտությունը պարտադիր է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: