Առողջապահություն

Նուռը մաքրում է անոթները

Նուռը կարող է մաքրել զարկերակային արյունը՝ այրելով ճարպը և խթանելով արյան հոսքի ակտիվացմանը: Այն պարունակում է հակաօքսիդանտներ և պոլիֆենոլ, որոնք մաքրում են անոթները ճարպային կուտակումներից: Պոլիֆենոլը նպաստում է նաև անոթների լայնացմանն ու նեղացմանը՝ պահպանելով արյան բնականոն հոսքը:
Միացությունները կասեցնում են նաև արյան անոթների կարծրացումը, որն սպառնում է առաջացնել սրտի կաթված: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել նաև, որ նուռն սպանում է կրծքի քաղցկեղ առաջացնող բջիջները՝ միաժամանակ չվնասելով առողջները:
 
Նուռը նաև իջեցնում է ցածր խտությամբ լիպոպրոտեինի («վնասակար խոլեստերին») և բարձրացնում բարձր խտությամբ լիպոպրոտեինի («օգտակար խոլեստերին») մակարդակները: 
 
Նուռը ցուցված է արյան բարձ ճնշում ունեցող անձանց, քանի որ այն իջեցնում է ճնշումը, իսկ նռան հյութն օգտակար է ատամների համար, քանզի կանխում է ատամնափառի առաջացումը:
 
Ակտիվ կյանք վարող մարդկանց համար նույնպես նուռը շատ օգտակար է, քանզի թույլ չի տալիս, որպեսզի կրճիկային հատվածները մաշվեն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: