Հանրագիտարան

Դիվալի (Հնդկաստան)

Հնդկաստանում կրակների փառատոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին: Այս տարի՝ 2017 թվականին, այն նշվում է հոկտեմբերի 19-ին: «Դիվալի» բառը թագմանաբար նշանակում է «լամպերի շարան»: Տոնի անվանումն արդեն իսկ հուշում է օրը նշելու կերպի մասին, այսպես՝ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով և էլեկտրական գունավոր լամպերով:
Փառատոնը խավարի դեմ լույսի տարած հաղթանակն է խորհրդանշում: Ինչպես Հնդկաստանի մնացած տոները, Դիվալին ևս հիմնված է մի քանի տարբեր առասպելների վրա:
 
Ամեն շրջանում Դիվալի տոնն իր յուրահատկություններն ունի: Որոշ շրջաններում այն համընկնում է նոր տարվա մեկնարկի հետ: Հիմնականում տոնը նվիրվում է հարստության աստվածուհուն:
 
Այդ օրը տունը կարգի են բերում, ամենուր մոմեր են վառում, քանի որ աստվածուհին խավար չի սիրում, աղոթում են, նրան կաթ են մատուցում, որում մետաղադրամներ են դնում ու գիշերը բոլոր դռներն ու պատուհանները բաց են թողնում, որպեսզի աստվածուհին հեշտությամբ տուն մտնի:
 
Հնդկաստանի մյուս շրջաններում, մասնավորապես՝ Բենգալիայում, Դիվալին նվիրված է սև աստվածուհի Կալիին, որն ուժի խորհրդանիշն է: Տոնի առթիվ աստվածուհու նկարների առջև 10 օր աղոթքներ են անում, ապա այդ նկարները գցում են գետերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: