Հանրագիտարան

Տոն բոլոր սրբերի

Հայ եկեղեցին այդ օրը նշում է բոլոր այն սրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:

Քրիստոնեական հալածանքների և հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել:

 

Նրանց անունները, սակայն, չեն պահպանվել և հասել մեզ, ուստի եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

 

Այսպիսով, տոնը նվիրված է նրանց, ովքեր իրենց թանկարյունը հեղեցին հանուն Քրիստոսի և Նրա խորհրդավոր մարմնի`   եկեղեցու շինությանը:

 

Աղբյուրը`   Qahana.am

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: