Հանրագիտարան

Ռազմածովային նավատորմի օր (ՌԴ)

1696թ.-ի հոկտեմբերի 30-ին Պետրոս 1-ինը հրաման արձակեց՝ ստեղծելու ռուսական ռազմածովային նավատորմ: Ահավասիկ, այդ օրն էլ համարվում է Ռուսական ռազմածովային նավատորմի օր:
Այդ ժամանակաշրջանում Ռուսաստանում, մասնավորապես՝ Պետերբուրգ, Վորոնեժ, Արխանգելսկ քաղաքներում ծաղկում էր ապրում նավաշինությունը:
 
Մեծ հայրենական պատերազմի տարիներին խորհրդային ռազմածովային ուժերը մեծ փորձություններ կրեցին, սակայն պատվով պահեցին իրենց կոչումը:
 
ԽՍՀՄ նավատորմի շնորհիվ մեծաքանակ ֆաշիստական ռազմանավեր մուտք չգործեցին ԽՍՀՄ ծովային սահմաններ, մեծաքանակ ֆաշիստական նավեր էլ կործանվեցին ԽՍՀՄ ռազմանավերի փորձառու մարտիկների շնորհիվ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: