Առողջապահություն

Անձնավորության կայացման հիմնական գծերը

Անձի կառուցվածքի մեջ ձևավորվել են բազմաթիվ գծեր`   դրանք անձի կամային գծերն են:

1. Վճռականություն- մարդը վճռական է այն դեպքում, երբ պրոբլեմային իրադրությունում կարողանում է արագորեն ընտրություն կատարել հնարավոր նպատակների միջև:

2. Նպատակասլացություն- Այն դեպքում, երբ անհատը ոչ միայն կարողանում է արագորեն և ճիշտ ընտրել իր նպատակը, այլև առանց շեղվելու ձգտում է իրագործել այն: Նման մարդու նպատակը հստակ է, հասկանալի, նշանակալի, իր համար գրավիչ:
3.    Ինքնուրույնությունից զուրկ- Այսպիսի մարդիկ ընդհակառակը չեն կարողանում ինքնուրույն կողմնորոշվել ստեղծված հանգամանքներում, խորհուրդների կարիք են զգում, իսկ մեկից ավելի ներշնչումներ ստանալով չեն կարողանում կողմնորոշվել:
 
 
4.    Համառություն- Անձի կամային այն գիծն է, որը թույլ է տալիս երկար ժամանակահատվածում սեփական վարքն այնպեսկազմակերպել ու կառավարել, որ հնարավոր լինի հասնել դրված նպատակին:
 
5.    Տոկունություն- Տոկուն է այն մարդը, ով հայտնվելով դժվար իրադրության մեջ զսպում է իրեն, իր անմիջական հուզական պոռթկումը: Հաճախ գործունեությունը պետք է լինում կատարել ֆրունստրացիաների ու սթրեսների ժամանակ:
 
6.    Գոյություն ունեն մի շարք այլ գծեր ևս: Օրինակ արիությունը, համարձակությունը, կարգապահությունը:
 
Ուժեղ կամք ունի այն մմարդը, որի մեջկամային հիմնական դրական գծերը բարձր զարգացման են հասել և յդպես էլ զուգակցված են:
Կան կամազուրկ և շատ թույլ կամք ունեցող մարդիկ, որոնց կամքի ծայրահեղ թուլությունը անցնում է նորմերի սահմանից և բնորոշ է հոգեկան հիվանդությունով տառապող մարդկանց:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: