Հանրագիտարան

Անիմացիայի միջազգային օր

Հոկտեմբերի 28-ին ողջ աշխարհը նշում է Անիմացիայի միջազգային օրը, որը 2004թ.-ին սահմանել է Անիմացիոն կինոյի միջազգային ընկերությունը:
 Տոնը նշվում է մի քանի օր շարունակ: Այդ օրերի ընթացքում տարբեր քաղաքներում անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվում:
 
1892թ.-ի հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոն, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում`   Գրեվեն թանգարանում, հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»:
 
Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ: Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրում, այդ թվում՝ Բրազիլիայում, Հունգարիայում, Կանադայում, Պորտուգալիայում և այլն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: