Հանրագիտարան

Ջրաղացպանի օր (Բելառուս)

Հոկտեմբերի 25-ին Բելառուսում նշում են Ջրաղացպանի օրը: Տոնն սկզբնավորվել է դեռ շատ վաղուց. այս մասնագիտությունը Բելառուսում հարգել են միշտ, քանի որ «Ինչ գյուղ առանց ջրաղացպանի»:
Տոնը նշվում է աշնանը, քանի որ ցորենը և մյուս հատիկավորները հասնում են հենց այդ ժամանակ`   հոկտեմբեր ամսին:
 
Ջրաղացպանը ողջ օրն անցկացնում է ջրաղացում: Իրենց աշխատանքը ջրաղացպանները համարում են ամենադժվար և միաժամանակ ամենահաճելի աշխատանքը:
 
Հին առակներում և հեքիաթներում շատ է խոսվում հենց ջրաղացպանի մասին, քանի որ նրանք մեծ նշանակություն են ունեցել հասարակության կյանքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: