Հանրագիտարան

Համահայկական նկարչական օր

Հոկտեմբերի 24-ին նշվում է Համահայկական նկարչական օրը: Տոնի գաղափարը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամինն է: Տոնի շրջանակներում յուրաքանչյուր տարի՝ սկսած 2008թ.-ից, բնապահպանական թեմաներով նկարչական մրցույթներ են կազմակերպվում:

Քաղաքային միջավայրում նկարչական մրցույթների անցկացման լավագույն վայրերը այգիներն են, որոնք տոնի օրը նկարչական մեծ սրահի են վերածվում:

 

Բացօթյա «ցուցասրահները» գրավիչ են դառնում ստեղծագործական ընթացքի անմիջականությամբ:

 

Բնապահպանական այդ նախագիծը սովորեցնում է երեխաներին, թե ինչ է նշանակում պահպանել բնությունը և ունենալ մաքուր բնություն:

 

Մարդիկ հատում են ծառերը՝ օգտագործելու փայտը տարատեսակ նպատակներով, սակայն պետք է գիտակցել՝ բնությունը պահպանելը նաև այստեղից է սկսվում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: