Հանրագիտարան

Հայտնաբերվեց հնագույն երաժշտական գործիքների թանգարան

2000թ.-ի հոկտեմբերի 23-ին չինացի հնէաբանները հայտնաբերեցին երկու հազար տարի առաջ ստեղծված երաժշտական գործիքների թանգարան: Չնայած պատկառելի տարիքին`   երաժշտական գործիքները լավ էին պահպանվել:
Չինական երաժշտական մշակույթը մեկն է աշխարհի հնագույններից: Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է՝ արևելյան քաղաքակրթության օրրանը: Այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։
 
Այստեղից են սկզբնավորվել համաշխարհային նշանակության ունեցող մի շարք փիլիսոփայական ուղղություններ՝ կոնֆուցիականությունը, դաոսականությունը, մոիզմը և այլն։ Հոգևոր մշակույթի ավանդույթները՝ ինքնատիպ չինական թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, ուշու մարմնամարզությունը, լուսնային օրացույցը և այլն պահպանվել են ցայսօր։
 
Չինական Ցին Շի Հուանդի կայսեր հրամանով կայսրության հյուսիսարևմտյան սահմանները հարձակումներից պաշտպանելու համար կառուցվել է պատ՝ Չինական մեծ պարիսպը (երկարությունը 6250 կմ, բարձրությունը 6,6-10 մ, լայնությունը հիմքում 6,5 մ, վերևում 5,5 մ)։ 2007թ.-ին Չինական մեծ պարիսպը ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում։
 
Չինաստանը նաև արևելյան բժշկության հայրենիքն է։ Ինքնատիպ ու գեղեցիկ են չինական քաղաքները։ Նրանց բնորոշ են ուղիղ փողոցները, ազգային ճարտարապետության հին ու նոր կոթողների ներդաշնակությունը, ընդարձակ կանաչ պուրակներն ու ծաղկանոցները, որոնք աչքի են ընկնում կոկիկությամբ ու մաքրությամբ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: