Առողջապահություն

Բուսակերություն

Մարդկության մոտ 17 տոկոսն այսօր հրաժարվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Բուսակերների մի ստվար զանգվածն անգամ մեղր չի ուտում`   հաշվի առնելով այն փաստը, որ մեղրը կենդանական ծագում ունի:
Մարդիկ հաճախ ճիշտ չեն հասկանում, թե որն է բուսակերությունը: Երբ Դուք թեյը խմում եք խմորեղենով, բայց հրաժարվում եք մսից ու ձկից, դա առիթ չէ Ձեզ բուսակեր համարելու համար: Իսկական բուսակերի կերակրացանկում պետք է լինեն միայն բուսական ծագում ունեցող սննդատեսակներ:
 
Բացի այդ, իսկական բուսակերները`   «վեգանները», մսի հետ մեկտեղ չեն ուտում նաև այն բարիքները, որոնք ստեղծում են կենդանիները`   կաթնամթերք, ձու, մեղր և այլն, իսկ այս դեպքում սննդամթերքը չի կարող ապահովել օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների, հանքային աղերի քանակը:
 
Օրինակ`   օրգանիզմում կարող է առաջանալ կալցիումի պակաս, որը կհանգեցնի շատ վատ հետևանքների: Միակ ելքը սննդային հատուկ հավելումների միջոցով կալցիումի պակասը լրացնելն է: Լոբին ևս շատ քանակությամբ կալցիում է պարունակում: 
 
Քանի որ վիտամինները մեծ դեր ունեն օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար, ապա պետք է գոնե լրացուցիչ վիտամիններ ընդունել: Օրինակ`   երկաթի պակասը օրգանիզմում կարող է առաջացնել սակավարյունություն, քանի որ արյունաստեղծ օրգան-համակարգերին անհրաժեշտ է երկաթ:
 
Բուսակերության խիստ դիետաների ժամանակ B12 վիտամինի պակասից կարող է նկատվել երեխայի թերզարգացում: Այսօր բժիշկների մեծ մասը դեմ է բուսակերությանը`   հաշվի առնելով դրա ավելի շատ վնասները, քան օգտակարությունը:
 
Առհասարակ բուսակերությանն ու հումակերությանը վերաբերող խնդիրները լուրջ են: Դրանք շատ լուրջ սննդային «պրակտիկաներ» են: Նման դեպքերում ինքնուրույն որոշումներ կայացնելն այնքան էլ ճիշտ չէ, պետք է դիմել մասնագետի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: