Հանրագիտարան

Դպրոցական գրականության միջազգային օր

Հոկտեմբերի 22-ը Դպրոցական գրականության միջազգային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ: Տոնը հռչակել է Դպրոցական գրականության միջազգային ասոցացիայի նախագահ Բլանշ Վուլզը:
2005թ. այս տոնն արդեն պաշտոնապես հռչակեց նույն կազմակերպության նորընտիր նախագահ Պիտեր Ջենկոն: 2008թ.-ին իրադարձությունը թևակոխեց նոր փուլ, այսպես, Դպրոցական Գրականության միջազգային ասոցացիայի համակարգող Ռիկ Մալխոլլանդը հայտարարեց, որ տոնն այսուհետ նշվելու է որպես մեկամսյակ:
 
Նույն տարվա հոկտեմբերին նշվել է Դպրոցական գրականության միջազգային օրվա մեկամսյակը «Գրագիտություն և կրթություն Ձեր դպրոցական գրականությունում» նշանաբանով:
 
Ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն հոկտեմբեր ամսվա մեջ ընտրել մի օր տոնը նշելու համար: Որոշներն անգամ չեն սահմանափակվում մեկ օրով կամ շաբաթով և նախաձեռնում են երկարաժամկետ միջոցառումներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: