Հանրագիտարան

Եղջյուրավոր աստծո տոն (Բրիտանիա)

Հոկտեմբերի 18-ը Բրիտանիայում նշվում է որպես Եղջյուրավոր աստծո տոն: Անտառային աստվածն ունի բազմաթիվ անուններ՝ Աթո, Եղջյուրավոր աստված, Էրնի որսորդ, Ցերնուն և այլն:
Միայն թե դրանք բոլորը միևնույն աստծո տարբեր դրսևորումներն էին: Ինչ անուն էլ նրան տային, մի բան միշտ անփոփոխ էր մնում՝ նրա եղջյուրները:
 
Բնակիչները հավաստիացնում են, որ Էրնի-Որսորդը այսօր էլ թափառում է անտառներում: 1964 թվականին նրան իբրև թե տեսել են անտառում կրակե ձիու վրա:
 
Աթո աստվածը Բրիտանիայում համարվում է որսորդներին ուժ և տոկունություն տվող էակ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: