Հանրագիտարան

Ձեռքերը լվանալու միջազգային օր

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու միջազգային օրն է: «Լվացե´ք ձեռքերը սնվելուց առաջ». այսպիսի գրառումներ կային սովետական շատ խոհանոցներում, որոնք հիշեցնում էին մարդկանց հիգիենայի պահպանման անհրաժեշտության մասին:
Ժամանակակից ռեստորաններում այդպիսի գրառումներ չկան, սակայն այդ կոչն այսօր հնչում է ավելի լայն մասշտաբով: ՄԱԿ-ի մանկական ֆոնդը պաշտոնապես հայտարարել է հոկտեմբերի 15-ը որպես Ձեռքերը լվանալու միջազգային օր:
 
Թվում է, թե ձեռքերը լվանալը մարդու անձնական խնդիրն է, և մարդն ինքը պետք է որոշի լվանալ ձեռքերը, սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է, որ չլվացած ձեռքերի խնդիրը կարող է վատ հետևանքներ ունենալ, եթե այն դիտարկենք աշխարհի մասշտաբով:
 
Ոչ մաքուր ձեռքերն Ասիայում և Աֆրիկայում երեխաների մահացության բարձր մակարդակի հիմնական պատճառն են: Եվ այսքան պարզ հիգիենիկ գործընթացը, ինչպիսին ձեռքերը լվանալն է, կարող է մարդկանց կյանքեր փրկել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: