Հանրագիտարան

Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու օր

Հոկտեմբերի 14-ն Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու օրն է: Ըստ Փավստոս Բուզանդի`   Սբ. Գրիգորիս Հայրապետը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը: Նա բարելավել ու նորոգել է բոլոր եկեղեցիները, Աստծո խոսքն է քարոզել մարդկանց: Սբ. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր:
Անգամ մազքութների երկրում նա քարոզել է Քրիստոսի սիրո վարդապետությունը: Մազքութները Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում սրբին կապել են ձիու պոչից և արձակել ձիուն:
 
Այդպես Հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության`   նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Սբ. Գրիգորիս եկեղեցում: 
 
Աղբյուրը`   Qahana.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: