Առողջապահություն

Երեխաների ադապտացիան. ծագող հարցերն ու լուծումները

Ադապտացիան (լատ. հարմարեցում) ժամանակակից հոգեբանության մեջ օգտագործվող առանցքային հասկացություններից է, նշանակում է անձի հոգեկան առողջություն, այսինքն՝ ներդաշնակություն սեփական անձի և շրջապատող աշխարհի հետ։ Ճիշտ այնպես, ինչպես խոսում ենք առողջ կամ հիվանդ մարդու մասին, նույն ձևով կարելի է խոսել նաև կյանքին հարմարված կամ չհարմարված մարդու մասին։
Երբևիցե հանդիպե՞լ եք այնպիսի մարդկանց, որոնք իրենց հիանալի ծնողներ չեն համարում։ Միայն զարգացման մեջ հետ մնալու փաստի վրա հենվելով`   դժվար է երեխայի մասին ասել, թե նա կամակոր է կամ համառ, համարձակ է կամ ագրեսիվ, լավ է դաստիարակված կամ վեհերոտ է։
 
Ճիշտ նույն կերպ դժվար է հասկանալ՝ դուք սիրո՞ղ մայր եք, թե՞ ճնշում եք ձեր երեխայի կամքը, իսկապե՞ս հասկանում եք ձեր որդուն, թե՞ այդ հարցում մոլորության մեջ եք և հիմնվում եք ձեր իսկ երևակայության մեջ ստեղծված իդեալական պատկերի վրա, ընդունա՞կ եք հասկանալու, թե նրա վարքում ինչն է կախված սեփական բնավորությունից, ինչը՝ ծնողական ներշնչումից։
 
Ահա մի շարք հարցեր, որոնք ձեզ համար կարող են օգտակար լինել՝
Հե՞շտ է ծիծաղեցնել Ձեր երեխային:
 
Հաճա՞խ է նա քմահաճ բաներ անում։ Շաբաթը մեկ-երկու անգա՞մ, թե՞ ավելի շատ։
 
Ունի՞ բարեկամներ, որոնք նրան լավ են վերաբերվում, և որոնց հետ նա հաճույքով է խաղում։
 
Թեթևակի վախի նշաններ չունի՞։ 
 
Եթե այս հարցերից յուրաքանչյուրին կարողանաք դրական պատասխան տալ, ուրեմն դուք ձեր երեխային հիանալի դաստիարակություն եք տվել և կարող եք հանգիստ լինել՝ նա շատ լավ հարմարված է կյանքին։ Բայց իրականում միայն խիստ փոքրաթիվ ծնողներ կարող են այդպես պատասխանել բոլոր հարցերին, քանի որ մենք մեծացնում ենք սովորական մարդկանց, այլ ոչ թե աստվածների։
 
Լրիվ ադապտացիա, ցավոք, չի լինում, և լավագույնը, ինչի կարող ենք ձգտել, հետևյալն է`   հնարավորինս մոտենալ հոգեկան առողջության իդեալին։ Ուշադրություն դարձրեք, թե որքան «այո» և որքան «ոչ» կա ձեր պատասխաններում, եթե գերակշռում են բացասական պատասխանները, դիմեք հոգեբանի կամ երեխաների դաստիարակության գծով մասնագետի օգնությանը։
 
Եթե մեծավ մասամբ ձեր պատասխանները դրական են, ապա մնում է միայն շնորհավորել ինքներդ ձեզ այդպիսի լավ արդյունքների հասնելու առթիվ։ Առաջադրված հարցերից բոլորը չէ, որ հավասար չափով կարևոր են։ Որոշ դեպքերում ձեզ համար գուցե ավելի հեշտ է պատասխանել ոչ թե «այո» կամ «ոչ», այլ «երբեմն»։
 
Հարցարանի օգտագործման նպատակն է օգնել ձեզ, որպեսզի առանձնահատուկ ուշադրություն դարձնեք ձեր երեխայի վարքի գլխավոր կողմերին: Նկատի ունեցեք նաև, որ այդ հարցերը կիրառելի են 3-ից 6 տարեկան երեխաների համար։ Այդ տարիքային սահմաններում որքան ավելի մեծ է երեխան, այնքան ավելի օգտակար են հարցերը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: