Առողջապահություն

Հիվանդության ախտորոշում շրթունքների գույնի և ձևի օգնությամբ

Շրթունքների անսովոր գույնը, ճաքճքվածությունն ու բորբոքումները կարող են վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին: Ցիանոզ հիվանդությունը բնորոշվում է շրթունքների կապտավուն գույնով, որը թոքային կամ սրտանոթային համակարգի վատթար վիճակի մասին վկայող ախտանիշ է:
Շատ հաճախ կապտավուն շրթունքները սրտի հիվանդության նշան են: Թթվածնի անբավարարության կամ արյան մեջ ածխաթթու գազի գերակշռելու արդյունքում շրթունքները կապտավուն են դառնում: Այս ամենը նշանակում է, որ բժշկին այցելելու ճիշտ ժամանակն է: Գունատ շուրթերը հեմոգլոբինի ցածր մակարդակի նշան են:
 
Բժշկական տերմինաբանության մեջ գունատ շրթունքները կոչվում են անեմիկ: Անեմիան (սակավարյունություն) բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի քանակի նվազմամբ, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր պատճառերով:
 
Ճաքճքված, չորացած շրթունքները կարող են վկայել շաքարային դիաբետի կամ վահանգեղձի խնդիրների առկայության մասին: Վահանագեղձի խնդիրների կամ շաքարային դիաբետի առկայության դեպքում շրթունքների մաշկը շերտատվում է, ճաքում և էլ ավելի է բարակում:
 
Թյուր կարծիք կա, թե բերանի անկյուններ ճեղքվածքները մրսածության հետևանք է: Սակայն դա մեր իմունային համակարգը վնասող մի շարք գործոններից միայն մեկն է: Ամենից հաճախ սա առաջանում է ստրեպտոկոկի, ստաֆիլոկոկի կամ սնկային վարակների հետևանքով: Պետք է գտնել իմունային համակարգի թուլացման պատճառները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: