Հանրագիտարան

Լև Տոլստոյը հրաժարվեց Նոբելյան մրցանակից

Իմանալով այն մասին, որ Ռուսական գիտությունների ակադեմիան իրեն առաջադրել է որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ, մեծանուն գրող Լև Տոլստոյը նամակ ուղարկեց ֆինն գրող և թարգմանիչ Արֆիլդ Յարնեֆելդին:
Իր նամակում գրողը խնդրում էր ծանոթ թարգմանչին իր շվեդ կոլեգաների միջոցով այնպես անել, որ Նոբելյան մրցանակն իրեն բաժին չընկնի.«…Քանզի, եթե այն շնորհեն ինձ, շատ տհաճ կլինի հրաժարվելը…»:
 
Յարնեֆելդը կատարեց մեծանուն գրողի այս խնդրանքը. Նոբելյան մրցանակն ստացավ իտալացի պոետ Ժոզե Կարդուչին, ում անունն այսօր հայտնի է միայն իտալացիներին:
 
Տոլստոյը գոհ մնաց այն բանից, որ մրցանակն իրեն չշնորհվեց`   պատճառաբանելով, որ չգիտեր՝ ինչպես պիտի ծախսեր մրցանակի համար նախատեսված գումարը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: