Հանրագիտարան

Գրադարանավարի օր (ՀՀ)

Հոկտեմբերի 7-ին ՀՀ-ում նշվում է Գրադարանավարի օրը: Տոնն առաջին անգամ պաշտոնապես նշվել է 2004թ.-ին: Ամեն տարի Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը`   գրադարան» խորագրով ծրագիրը:

«Հանդիպման վայրը`   գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը:

 

Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվում այդ օրվան`   կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ`   կլոր սեղաններ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ:
 
Կազմակերպվում են նաև գրքերի շնորհանդեսներ, գրական ստեղծագործությունների թատերական բեմականացումներ, գրական-երաժշտական երեկոներ, գրքի տոնավաճառներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: