Առողջապահություն

Սննդային տոքսիկոինֆեկցիաներ

Սա սուր հիվանդություն է, որն ուղեկցվում է ինտոքսիկացիայով։ Պատճառը մեծ քանակությամբ կենդանի միկրոբների մուտքն է օրգանիզմ: Այդ միկրոբները տարածված են շրջակա միջավայրում և առկա են մարդու ու կենդանիների աղիներում։
Տոքսիկոինֆեկցիաներ, որոնք հիմնականում առաջանում են որոշ սալմոնելաներից (S. typhi murium, S. enteritidis, S. cholerate suis, S. dublin)։ Կլինիկական նկարագիրը շատ բազմազան է։ Գաղտնի շրջանը 6-12 ժ, (երբեմն 24 ժ)։ Ըստ ծանրության`   տարբերում ենք ծանր, միջին և թեթև ձևերը:
 
Ծանր ձևը բնորոշվում է շատ ծանր ստամոքսաաղիքային խանգարումով՝ փսխում, լուծ՝ երբեմն արյան և լորձի հետքերով, երբեմն նկարագրվում է օրգանիզմի ջրազրկման (նման է խոլերային) դեպքերով: Այս ձևը հանդիպում է 1-2% դեպքերում։ Միջին ձևը հանդիպում է 18%, թեթև ձևը`   80% դեպքում։
 
Միջին ձևի ժամանակ լինում է բարձր ջերմության և ստամոքսաաղիքային խանգարում, թեթև ձևի ժամանակ՝ փորի շրջանում ցավեր, զզվանք ուտելիքի հանդեպ, կոտրտվածություն մարմնում, ընդհանուր թուլություն, լուծ (բնորոշ է) փսխում (50% դեպքերում), սրտխառնոց (միշտ), ջերմաստիճանը 37,5-36C°, երբեմն մինչև 39°։
 
Բուժումն ընդհանուր է, տրվում են անտիբիոտիկներ, դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ, կատարվում է ստամոքսի լվացում։ Այս թունավորումն ավելի հաճախ հանդիպում է շոգ եղանակին, որովհետև բարձր ջերմաստիճանը լավ նախապայման է միկրոբների բազմացման համար։ Թունավորումը հիմնականում առաջանում է մսից, ձվից (հատկապես ջրային թռչունների), կաթից, կաթնաշոռից և ձկներից։
 
ՏոքսինոինՖեկցիաների կանխարգելում
 
1. Սննդամթերքի պահպանում ինֆեկցումից
2. Սննդամթերքում միկրոբների բազմացման բացառում
3. Վարակված սննդամթերքում միկրոբների ոչնչացում 
 
Այս միջոցառումները պետք է սահմանել հատկապես մսի և կաթնամթերքի նկատմամբ՝ սկսած մորթից, տեղափոխումից, պահելուց, ջերմային մշակումից և նրանից հետո պահպանման ժամկետից։
 
Մորթի վայրերում և գործարաններում պետք է հետևել սանիտարական ռեժիմի պահպանմանը, սննդային օբյեկտներում՝ աշխատողների նկատմամբ հսկողության սահմանմանը (բժշկական քննություն բացիլակրության նկատմամբ)։
 
Ճիշտ ժամանակին պետք է կատարել հում մթերքի սառեցում, կարճ ժամանակամիջոցում տեղափոխում, ճիշտ ջերմային մշակում (կահավորման, ինվենտարի մշակում ուլտրամանուշակագույն ճառագայթներով) և այլն։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: