Հանրագիտարան

Տեղի ունեցավ «Նամուս» ֆիլմի պրեմիերան

1926թ.-ի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայֆիլմի առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Ալ. Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա։ Այն նկարահանել է Համո Բեկնազարյանը 1925թ.-ին:
«Նամուս»-ը դարձավ առաջին հայկական գեղարվեստական համր ֆիլմը: Այն պատմում է երիտասարդ զույգի՝ Սեյրանի և Սուսանի ողբերգական սիրո մասին։ Ֆիլմը ձայնավորված է 1960-ական թվականներին:
 
Հայկական կինոյի պատմության սկիզբը համարվում է 1923 թվականը, երբ Երևանում հիմնադրվեց կինոստուդիա և նկարահանվեց առաջին հայկական շարժանկարը`   «Խորհրդային Հայաստանը»:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: