Հանրագիտարան

Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր

Հայ եկեղեցին հոկտեմբերի 3-ին նշում է Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրը: Սբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից էին և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ:
785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի հետ սահմանված այցելությունն են կատարում:
 
Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ`   հրաժարվելով քրիստոնեական դավանանքից:
 
Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան նրան գլխատում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանը:
 
Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ՝ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա`   Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: