Առողջապահություն

Ինչպես կերակրել երեխային

Այս հարցի քննումը պատահական չէ. խնդիրն այն է, որ կերակրմանն առնչվող անախորժություններն սկսվում են սովորաբար մեկից մինչև երկու տարեկան հասակում: Երեխան համառում է, մայրն անհանգստանում և որքան շատ է պնդում ու համոզում երեխային, անքան նա քիչ է ցանկանում ուտել:
Ամեն անգամ ճաշը վեր է ածվում տանջանքի: Եվ դա կարող է տևել տարիներ: Ծնողների ու երեխաների հարաբերություններում աճող լարվածությունից նոր խնդիրներ են ծագում դաստիարակության հարցում:
 
Երեխայի ախորժակը պահապնելու ամենալավ միջոցն է չխանգարել նրան մտածել, թե ինչ է ուզում ուտել ինքը: Թող մեկ ճաշատեսակից շատ ուտի, իսկ մյուսից բոլորովին չուտի, եթե այդպես է ցանկանում:
 
Դուք պետք է ապահովեք բազմազան ու լիարժեք սնունդ, բայց ընտրեք այնպիսի ուտելիքներ, որոնք նա սիրում է: Մի զարմացեք, որ նրա ճաշակն ամիս առ ամիս փոխվում է:
 
Եթե չստիպեք երեխային ուտել, ապա, ամենայն հավանականությամբ, իր օրգանիզմի պահանջները բավարարելու համար նա կուտի բավարար չափով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: