Հանրագիտարան

Սրտի համաշխարհային օր

Սկսած 2000 թվականից`   յուրաքանչյուր տարի՝ սեպտեմբերի 29-ին, նշվում է Սրտի համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ սրտանոթային հիվանդությունները ողջ աշխարհում մահվան հիմնական պատճառն են:
Սրտի համաշխարհային օրը նշելու հիմնական նպատակն է հասարակությանը իրազեկել սիրտ-անոթային հիվանդությունների մասին:
 
Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սրտային հիվանդություններից և ինսուլտից վաղաժամ մահերի առնվազն 80%-ից հնարավոր կլինի խուսափել, եթե հսկվեն հիմնական ռիսկի գործոնները`   ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը և անբավարար ֆիզիկական ակտիվությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: