Հանրագիտարան

Կոմիքսի օր (ԱՄՆ)

Ամեն տարի՝ սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ում կոմիքսների սիրահարները նշում են Կոմիքսի օրը: Հետաքրքիր է, սակայն, որ ԱՄՆ-ն չէ կոմիքսի հայրենիքը. կոմիքսը եվրոպացիների հայտնագործությունն է:
Մասնագետները կոմիքսների հեղինակ են անվանում մի քանի մշակութային գործիչների, որոնցից են 18-րդ դարում ստեղծագործած Ուիլյամ Հոգարտը, Վիլհելմ Բուշը, Թոմաս Ռոունդելսոնը:
 
1892թ. ԱՄՆ-ում ստեղծվեց առաջին կոմիքսը`   «Արջուկներն ու վագրը», որը տպվեց "Sunday New York World" թերթում:
 
Որոշ աղբյուրներ, սակայն, առաջին կոմիքսն են համարում «Դեղին մանուկը» նկարը, որը տպվել էր նույն թերթում 1895թ.:
 
Նշենք նաև, որ ԱՄՆ-ում կա ևս մեկ օր նվիրված կոմիքսներին`   մայիսի առաջին շաբաթ օրը`   Անվճար կոմիքսների օրը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: