Առողջապահություն

Բավարար չքնելը նպաստում է անառողջ սնվելուն

Ամերիկայում կատարված հետազոտությունները պարզել են, որ կայուն կերպով ոչ բավարար քնող մարդիկ հակված են անառողջ սննդի: Գիտնականները ՄՌՏ-ի միջոցով ուսումնասիրել են 23 առողջ երիտասարդի ուղեղների ակտիվությունը: Հետազոտությունն անցկացվել է 2 փուլով:
Առաջին փուլում հետազոտությունն արվել է գիշերային քնից, երկրորդ փուլում`  անքուն գիշերից հետո: Յուրաքանչյուր փուլում հետազոտվողներին ցույց են տրվել տարբեր սննդամթերքների նկարներ և խնդրել գնահատել`   որքան ախորժաբեր է սնունդը:
 
Քնի անբավարարության դեպքում կամավորները նախապատվությունը տվել են համեղ, բայց անառողջ, բարձր կալորիականությամբ, աղի ու շաքարավազի մեծ քանակություն պարունակող սննդին: Մինչդեռ նույն մարդիկ բավարար քնելու պարագայում նախապատվությունը տվել են առողջ սննդին:
 
Ֆունկցիոնալ հետազոտությամբ պարզվել է, որ անքուն գիշերից հետո ճակատային բլթերի ակտիվությունն իջնում է (այս բլթերը պատասխանատու են բարդ որոշումներ կայացնելու համար), միաժամանակ բարձրանում է հաճույքի համար պատասխանատու կենտրոնի ակտիվությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: