Հանրագիտարան

Առանց ավտոմեքենայի համաշխարհային օր

Սեպտեմբերի 22-ին ողջ աշխարհը նշում է Առանց ավտոմեքենայի օրը: Տոնն սկիզբ է առել Ֆրանսիայում 1998թ.:

Սկզբում տոնը նշել է մոտ 2 տասնյակ քաղաք, իսկ արդեն 2001թ. շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրի ավելի քան 1000 քաղաք:

 

Սեպտեմբերի 22-ին մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից հավաքվում են փողոցներում, խաչմերուկներում, թաղամասերում`   հիշեցնելու աշխարհին, որ պարտավոր չեն ընդունել ավտոմեքենայի գերիշխանությունը մերօրյա հասարակության մեջ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: