Առողջապահություն

Ինչպես ճիշտ ընտրել մանկական գիշերանոթ

1,5-2 տարեկան հասակում պետք է սկսել երեխային գիշերանոթին վարժեցնել: Այս տարիքում երեխաների մոտ համապատասխան ռեֆլեքս է զարգանում, ու նրանք արդեն հասկանում են, որ զուգարան գնալու կարիք ունեն:
Նման պարագայում արդեն իսկ կարևոր է գիշերանոթի առկայությունը: Գիշերանոթ պետք է ընտրել բավական զգուշորեն: Այսպես, երաժշտական գիշերանոթները երեխայի մոտ ռեֆլեկտոր կապ են առաջացնում երաժշտության և միզարձակության միջև: Սա ֆիզիոլոգիայի բոլոր նորմերի կոպիտ խախտում է:
 
Երաժշտական գիշերանոթներն այնպես են պատրաստված, որ նրանց մեջ հեղուկ լցվելիս երաժշտություն է սկսում հնչել: Մի կողմից սա երեխային զբաղեցնելու փորձ է, մյուս կողմից՝ զգուշացում ծնողներին: Սակայն, իրականում, երեխայի մոտ ձևավորվում է ենթագիտակցական ռեֆլեքս՝ համապատասխան երաժշտության ձայնը լսելիս պետք է զուգարան գնալ: 
 
Եթե երեխան այդ նույն երաժշտությունը մեկ այլ տեղ լսի, ապա նրա մոտ զուգարանի պահանջ կառաջանա: Երեխան պետք է հասկանա, որ զուգարան գնալը խաղ չէ: Նա նույնիսկ կհրաժարվի վեր կենալ գիշերանոթից, որը, օրինակ`   մեքենայի տեսքով է պատրաստված, քանի որ այն նրա մոտ ասոցացվում է խաղալիքի հետ:
 
Այս իրավիճակում կարևոր ֆիզիոլոգիական գործընթացներ են խախտվում: Գիշերանոթին երկար նստելը կարող է ուղիղ աղու խնդիրներ և փորկապություն առաջացնել: Ամենաարդյունավետն օվալաձև, երեխայի մեջքի համար հենակ ունեցող գիշերանոթն է: Գիշերանոթի առաջնային պատը պետք է մի փոքր բարձր լինի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: