Առողջապահություն

Երջանկության սննդակարգ

Այս ցուցակի առաջին տեղում կարտոֆիլ ֆրին է: Սա բացատրվում է նրանով, որ շատերի մոտ այն ասոցացվում է հանգստի և լավ ժամանցի հետ: Երկրորդ տեղում քաղցրավենիքն է՝ կաթնային շոկոլադ, թխվածքաբլիթներ, տորթեր և փքաբլիթներ:
Այս սննդատեսակները բարձրացնում են սերոտոնինի  մակարդակն օրգանիզմում, ինչի շնորհիվ վատ տրամադրությունն անհետանում է:
 
Երրորդը խավիարն է: Թե՛ սև, թե՛ կարմիր խավիարը, հայտնվելով սեղանին, դրական զգացումներ է առաջացնում, քանի որ ասոցացվում է նյութական բարեկեցության հետ:
 
Իտալացի գիտնականները պնդում են, որ «երջանկության սննդացուցակում» տեղ ունեն նաև կաթը, պանիրը, ձուն, թռչնամիսը, խոզի և տավարի միսը, ընկույզը:
 
Սրանք բոլորը պարունակում են տրիպտոֆան ամինաթթու: Բավարար է օգտագործել օրական 350 գրամ այս սննդատեսակներից, որպեսզի պահպանվի դրական տրամադրվածությունն ու լավ տրամադրությունը:
 
Սակայն չարժե չարաշահել այս ուտելիքի ընդունումը, քանի որ երջանկության սննդակարգը վտանգում է մարմնի սլացիկ կազմվածքը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: