Առողջապահություն

Մարդու իրական տարիքը չի համապատասխանում կենսաբանականին

Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք, սակայն 20 տարեկանի էներգիայով: Այսպիսով, փորձենք պարզել Ձեր կենսաբանական տարիքը:
Չափում ենք անոթազարկը
Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետև կատարել 30 կքանստում և կրկին չափել: Եթե տարբերությունը կազմում է 10 զարկ, ապա կենսաբանորեն 20 տարեկան եք, 10-20 հարված՝ 30 տ., 20-30՝ 40տ., 30-40՝ 50տ., 40՝ 60տ.:
 
Ստուգում ենք հոդերը
Ձեռքերը հետ տարեք և միացրեք թիակների մակարդակին, եթե հեշտ ստացվեց, ապա 20 տարեկան եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30, չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40, չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք, ապա 60 տարեկան եք:
 
Ստուգում ենք ճկունությունը
Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում և փորձեք դիպչել հատակին: Ափերն ամբողջությամբ հպվում են հատակին, ապա 20 տարեկան եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40, հաջողվեց հասնել սրունքին՝ 40, հասաք միայն ծնկներին՝  60 և ավելի:
 
Ստուգում ենք հավասարակշռությունը
Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին և հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում, եթե 30 վրկ և ավելի 20 տարեկան եք, 20 վրկ.՝  40,15վրկ.՝ 50,10վրկ.՝ 60:
 
Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը
Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյան շարունակ և բաց թողելուց հետո հաշվեք՝ որքան ժամանակում է վերադառնում բնական գույնը՝ 5 վրկ.՝  30 և փոքր, 8 վրկ.-ից ավելի՝ 40,10 վրկ.-ից ավելի՝  50,15 վրկ.-ից ավելի՝ 60:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: