Հանրագիտարան

Տարեցներին հարգելու օր (Ճապոնիա)

Սեպտեմբերի 16-ը Ճապոնիայում առանձնահատուկ օր է: Այդ օրը նշվում է Տարեցներին հարգելու տոնը: Դեռևս անվիճելի է այն փաստը, որ Ճապոնիան մոլորակի վրա ամենաերկարակյաց բնակչություն ունեցող երկրներից մեկն է:
2012 թվականի տվյալների համաձայն`   ճապոնացի տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 79,44 տարի է, ճապոնուհիներինը`   85,9 տարի:
 
Վերջին տարիներին տարեցների մասին խոսելիս Ճապոնիայում ավելի հաճախ օգտագործվում է «արծաթե տարիք» արտահայտությունը: Հարկ է նկատել, որ «արծաթե տարիք»-ում գտնվող ճապոնացիներն առողջ ապրելակերպ են վարում ու հիանալի տեսք ունեն: 
 
Ամենը, ինչին հասել է Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վնասներից հետո, այն մարդկանց շնորհիվ է, որոնք հիմա 70-ն անց են, այդ իսկ պատճառով էլ Տարեցներին հարգելու օրը բոլորի համար սիրելի ու լուսավոր տոն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: