Առողջապահություն

Երաժշտության ազդեցությունը նյարդային համակարգի վրա

Կան երաժշտական բազմաթիվ ժանրեր, որոցից որոշների հնչողությունը մեզ հաճելի է, իսկ մյուսները պարզապես տանել չենք կարողանում, սակայն արդյո՞ք նյարդաֆիզիոլոգիական տեսանկյունից նրանք տարբերվում են միմյանցից: Գուցե մեր ուղեղի համար երաժշտությունը պարզապես աղմու՞կ է: Սկանդինավցի գիտնականներն ուսումնասիրել են այս խնդիրն ու հետաքրքիր եզրակացությունների եկել:

Նորագույն ախտորոշիչ տեխնոլոգիաների միջոցով մասնագետներին հաջողվել է պարզել՝ ուղեղի որ մասերն են ակտիվանում երաժշտութուն լսելիս: Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնք պետք է լսեին տարբեր կատարողների երաժշտություն:

 

Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով գնահատել են ուղեղի ակտիվությունը, այնուհետև վերլուծել այդ ակտիվության և առաջարկվող երաժշտության առանձնահատկությունների (տոնայնություն, տեմբր, վոկալի առկայություն կամ բացակայություն) միջև կապը: Պարզվել է, որ միանման ձայնային բնութագրերով օժտված մեղեդիները գրգռում են ուղեղի նույն հատվածները:

 

Ընդհանուր առմամբ երաժշտության ազդեցությունը ԿՆՀ-ի վրա կարելի է բնութագրել որպես բարդ ու տարաբնույթ գործընթաց: Այն ակտիվացնում է կեղևի շարժողական և լսողական հատվածները, նաև լիմբիկ համակարգը, որը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար: Պարզվել է նաև այս ակտիվության հստակ տեղակայումը:

 

Մասնակցում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնագնահատականի և էսթետիկ դատողության համար: Պարզվել է նաև, որ վոկալ և գործիքային երաժշտությունը տարբեր կերպ է ընկալվում: Տեքստի առկայությունը բերում է կիսագնդերի միջև ակտիվության վերաբաշխման:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: